Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է այն մասին, որ Անսու Ֆատին ոչ մի րոպե խաղաժամանակ չի ստացել Ազգերի լիգայի՝ Պորտուգալիայի դեմ խաղում (1-1).
«Ինձ դուր է գտալիս այն, ինչ ես տեսնում եմ մարզումների ժամանակ, բայց նա այս պահին չունի անհրաժեշտ պայմանները, որպեսզի օգնի մեզ այնպես, ինչպես մենք կցանկանայինք: Մենք չենք ցանկանում ռիսկի դիմել: Ես հասկանում եմ հանրությանը, բայց ես պրոֆեսիոնալ եմ ու առաջին հերթին՝ թիմի գլխավոր մարզիչը:
Ես պետք է որոշում կայացնեմ, թե ով է խաղալու, ով՝ ոչ»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հանդիպումը կայացել է Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում և ավարտվել է 1-1 հաշվով: Իսպանիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Ալվարո Մորատան, իսկ Պորտուգալիայի հավաքականի կազմում՝ Ռիկարդու Օրտան:
























































