Հայտնի ֆուտբոլասեր, մոդել Սյուզի Կորտեսը, ով «Միսս Բում Բում» տիտղոսի կրկնակի դափնեկիր է, դժգոհել է կատալոնական թիմի պաշտպան Ժերար Պիկեյից, ով իբր դավաճանել է հանրահայտ երգչուհի Շակիրային։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պիկեն Շակիրային դավաճանել է 20-ամյա ուսանողուհու հետ։ Սյուզի Կորտեսը խոստովանել է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստն իր նկատմամբ ուշադրության նշաններ է ցույց տվել։ Նրա խոսքով՝ իրենից հաղորդագրություններ է ստացել 2016-ից 2018 թվականներին։
«Պիկեն ոչինչ չարժե, նա Շակիրային արժանի չէր. «Բարսելոնայի» միակ ֆուտբոլիստները, ովքեր ինձ երբեք ոչինչ չեն ուղարկել՝ Մեսսին և Կոուտինյուն էին: Նրանք հրաշալի ամուսիններ են և մեծ հարգանքով են վերաբերվում իրենց կանանց։ Ինչ վերաբերում է Պիկեին, նա ինձ հաղորդագրություններ է ուղարկել։
Ես ընկերություն էի անում «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոզելի հետ։ Երբ Պիկեն իմացավ այդ մասին, նրանից խնդրեց իմ հեռախոսահամարը։ Ես Բրազիլիայում էի, և ամեն օր նա գրում էր ինձ՝ հարցնելով, թե երբ եմ վերադառնալու Եվրոպա։ Պիկեն նաև խոստովանել է, որ խանդում էր Մեսսիի հանդեպ իմ սիրուն։
Ես նախկինում երբեք չեմ խոսել այդ մասին՝ ելնելով Շակիրայի հանդեպ հարգանքից: Բայց Շակիրան արժանի չէ այն ամենին, ինչ կատարվում է իր հետ։ Ուստի ես պատրաստվում եմ պատմել այն ամենը, ինչի մասին գիտեմ»,- ասել է Կորտեսը El Diario NY-ին տված հարցազրույցում։
























































