Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող կիսապաշտպան Իսկոն, ով պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով հեռացել է Մադրիդի «Ռեալից», ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում։
30-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռոման» և «Միլանը», սակայն, ըստ AS-ի, Իսկոն ցանկանում է շարունակել խաղալ հայրենիքում։
«Ռոմայի» շանսերը չի մեծացնում նաև այն փաստը, որ ակումբը 2022/23 մրցաշրջանում չի խաղա Չեմպիոնների լիգայում՝ սահմանափակվելով Եվրոպայի լիգայով։ Նշենք, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը»։
Իսկոն «Վալենսիայի» ակադեմիայի սան է։ 2011 թվականին նա տեղափոխվեց «Մալագա», որտեղից 2 տարի անց տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։
























































