Կիսապաշտպան Պեդրին ճանաչվել է «Բարսելոնայի»` այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
19-ամյա կիսապաշտպանը երկրպագուների քվեարկության ժամանակ հավաքել է ձայների 30,67%-ը։ Երկրորդ տեղում Ռոնալդ Արաուխոն է (27,11%), երրորդում՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենը (7,29%)։
2021/22 մրցաշրջանում Պեդրին մասնակցել է 22 հանդիպման, դարձել 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































