Պեդրին ճանաչվել է «Բարսելոնայի»՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
19-ամյա կիսապաշտպանը հաղթող է ճանաչվել երկրպագուների քվեարկության արդյունքում՝ ստանալով ձայների 30,67%-ը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռոնալդ Արաուխոն (27,11%), իսկ երրորդ տեղում Մարկ-Անդրե տեր Շտեգենն է (7,29%):
2021/22 մրցաշրջանում Պեդրին 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
























































