«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» տարած հաղթանակի մասին.
«Եթե նրանք հաղթել են, ապա արժանի են դրան: Անկախ նրանից, թե ինչպես անցան փլեյ-օֆֆը, գուցե նրանց բախտը բերեց, բայց եթե հաղթեցին, ուրեմն արժանի են:
Առողջ նախանձ եմ զգում բոլոր այն ակումբների նկատմամբ, որոնք մրցում են բոլոր մրցաշարերում, անկախ նրանից՝ Մադրիդն է, թե ոչ: Պետք է շնորհավորել նրանց։
Ես հիմա կենտրոնացած եմ իմ թիմի և ազգային հավաքականի վրա: Հուսով եմ, որ մենք նույնպես նման բան կզգանք»,- փոխանցում է իսպանացի ֆուտբոլիստի խոսքերը El Español-ը:
























































