Կոլումբացի երգչուհի Շակիրան որոշել է բաժանվել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեից, հայտնում է El Periodico-ն:
45-ամյա երգչուհին իմացել է Պիկեի դավաճանության մասին: Դրանից հետո ֆուտբոլիստը տեղափոխվել է իր նախկին բնակարանն ու միայնակ է ապրում:
Նշվում է, որ 35-ամյա Պիկեն հաճախ է այցելում գիշերային ակումբներ, նրան ֆիքսել են նաև այլ կանանց ընկերակցությամբ:
Պիկեն ու Շակիրան երկու տղա ունեն: Նրանք պաշտոնապես ամուսնացած չեն:
























































