«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը երկրպագուների հետ հանդիպման ժամանակ խոսել է ակումբում իր ապագայի մասին.
«Երբեք չեմ մտածել ակումբից հեռանալու մասին, քանի որ գիտեմ, որ կարող եմ իմ ներդրումն ունենալ: Առաջ ես լավագույն մարզավիճակում չէի, որպեսզի ամբողջովին իմ ուժերը ներդնեի խաղադաշտում, և ակումբը գիտի այդ մասին: Մեկուկես տարի կոճս ցավում էր:
Հիմա ես ունեմ բոլոր նախադրյալները, որպեսզի լավ ֆուտբոլ ցուցադրեմ: Այլևս խնդիր չունեմ կոճիս և այլ վնասվածքների հետ: Ամեն ինչ կարգին է: Նոր մրցաշրջանից առաջ ես լավ նախապատրաստական փուլ կանցնեմ՝ ֆիզիկապես և հոգեբանորեն»,- ասել է Ազարը: