«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է Էրիկ տեն Հագի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին լուրերը:
«Իհարկե, ես լսել եմ խոսակցություններ «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, բայց «Բարսելոնայի» ղեկավարությունից ոչ ոք ինձ հետ չի կապվել։
Ուստի, ես կենթադրեմ, որ նրանք չեն պայմանավորվել, և անհանգստանալու բան չկա։
Ես խոսե՞լ եմ տեն Հագի հետ: Ես ձեզ դա չեմ ասի»,- դե Յոնգի խոսքերն է մեջբերում նիդեռլանդական AD-ը։
























































