«Բարսելոնան» հետաքրքրված է «Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն Յեդերի ծառայություններով:
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, 31-ամյա հարձակվողի ապագան «Մոնակոյում» լիովին պարզ չէ: Նա կարող է հեռանալ ակումբից, այդ թվում՝ «Բարսելոնայի» կողմից հետաքրքրության պատճառով:
Վիսամը «Մոնակոյում» է հանդես գալիս 2019 թվականից և թիմի ավագն է։ Մինչ այդ նա խաղացել է «Սևիլիայում» և «Թուլուզում»։
Նախորդ մրցաշրջանում «Մոնակոյի» կազմում անցկացրած 52 խաղում Բեն Յեդերը խփել է 32 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
























































