Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Չեմպիոնների լիգայում հաղթանակը տոնելու ժամանակ հանդես է եկել կարճ ելույթով, որում ակնարկել է, որ երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։
«Զարմանալի է, թե ինչի ենք հասել այս տարի, մենք շատ ուրախ ենք և շնորհակալություն ենք հայտնում երկրպագուներին ողջ տարվա ընթացքում աջակցության համար, նրանք մեզ հետ էին դժվար պահերին:
Կհանդիպենք հաջորդ մրցաշրջանում»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խորվաթ ֆուտբոլիստը 1 տարով կերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Ակումբից պաշտոնական հաստատումը սպասվում է առաջիկա օրերին։
























































