Լուկա Մոդրիչը կշարունակի հանդես գալ Մադրիդի «Ռեալում»։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Մոդրիչը մեկ տարով երկարաձգել է գործող պայմանագիրը, որը ավարտվում էր այս մրցաշրջանի ավարտից հետո։ Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև բանավոր համաձայնություն է եղել դեռևս երկու ամիս առաջ, իսկ այժմ տեղի են ունենում թղթաբանական աշխատանքներ, որպեսզի պայմանագիրը պաշտոնական բնույթ ստանա։
Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը 2012 թվականի է 35 միլիոն եվրոյի դիմաց «Տոտենհեմից» տեղափոխվել «Ռեալ»։ Ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
























































