Չեմպիոնների Լիգայի եզրափակչիում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթական խաղից հետո Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ևս մեկ անգամ անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, որը վերջերս երկարաձգեց պայմանագիրը փարիզցիների հետ։
«Մբապեն կարող էր տեղափոխվել «Ռեալ», բայց արդեն կատարել է իր ընտրությունը։ Դա նրա անձնական որոշումն է։ Արդյունքում այդ չկայացած տրանսֆերի պատճառով մեզ համար ոչինչ չփոխվեց»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Փարիզում կայացած ՉԼ-ի եզրափակչում «Արքայական ակումբը» 1-0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» և ռեկորդային՝ 14-րդ անգամ նվաճեց բաղձալի գավաթը։
























































