«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կարող է տեղափոխվել ԱՊԼ։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Գավիի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները պատրաստ են կիսապաշտպանի տրանսֆերի համար վճարել 50 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետը կատալոնացիների հետ լրանում է 2023 թվականի ամռանը։ Այժմ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Ավարտված մրցաշրջանում Գավին «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։