ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը բարձր է գնահատել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի ունակությունները։
«Բենզեման աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, հավանաբար, աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը և, գուցե, պատմության ամենաթերագնահատված ֆուտբոլիստը։
Նա միշտ այլ խաղացողների ստվերում է եղել, բայց հիմա տեսնում ենք, որ նա անհավանական է։ Երբեմն ես համոզված եմ լինում, որ նա կոնկրետ պահի չի կարող գոլ խփել, բայց նա խփում է»,- Չեֆերինի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։