«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն հրաժարվել է ակումբի հետ նոր պայմանագրից և համաձայնել ՊՍԺ-ի պայմաններին։ Ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի խաղացող կդառնա 2022 թվականի հուլիսի 1-ից, հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ 25-ամյա Դեմբելեն արդեն ասել է թիմակիցներին, որ հեռանալու է «Բարսելոնայից»։ Կատալոնիայի մայրաքաղաքում նրա վարձակալած տունը կրկին վարձով է տրվել։
Դեմբելեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2017 թվականից։ Այդ ժամանակից ի վեր հարձակվողը 150 խաղում դարձել է 32 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։