Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն դժգոհ է «Արքայական ակումբի» ղեկավարության վերաբերմունքից իր նկատմամբ։
«Ակումբը չի պատրաստվում ինձ նոր պայմանագիր առաջարկել»,-ինչպես տեղեկացնում է Marca-ն, այս մասին բրազիլացին հայտնել է իր թիմակից Լուկաս Վասկեսին։
Պաշտպանի պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ լրանում է առաջիկա ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Մարսելոն բոլոր մրցաշարերը ներառյալ մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։