«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է TZ-ը, կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը դեռևս հստակություն չունի՝ «քաղաքաբնակների» հետ նոր պայմանագիր կնքելու հարցում։
31-ամյա Գյունդողանը վերջերս նվաճեց Անգլիայի չեմպիոնությունը՝ վճռորոշ խաղում դառնալով հաղթական գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։