Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կիսվել է Չեմպիոնների լիգայի գալիք եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպման վերաբերյալ իր կարծիքով։
«Նրանց առջևի գծում շատ արագ խաղացողներ կան: Մենք մտածում ենք այս ամենի մասին, բայց ունենք սիրտ, կիրք՝ հաղթելու ևս մեկ Չեմպիոնների լիգայի գավաթ։ Պատահական չէ, որ մենք այսքան եզրափակիչներ ենք դուրս եկել և այդքան տիտղոսներ ենք նվաճել»,- ասել է Ասենսիոն։
Նա նաև նշել է, որ Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանն առանձնահատուկ է «Ռեալի» համար։
«Սրանք անհավանական քամբեքներ էին, և երբ այդ հանդիպումներն ավարտվեցին, մենք չէինք պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել: Հիմա երկրպագուների հետ հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին վաղուց չեն եղել»,- 26-ամյա իսպանացու խոսքերն է հայտնում Marca-ն: