Ֆրանչեսկո Տոտին ուրախ է Կիլիան Մբապեի համար. ըստ իտալացու՝ կարևոր է, որ ֆրանսիացին ընտրել է հարազատ ակումբը։
Տոտին զուգահեռներ է անցկացրել իր և երիտասարդ աստղի միջև.
«Ես ուրախ եմ Մբապեի համար, քանի որ նա ընտրությունը կատարել է սրտով։ Նա մեծացել է Փարիզում։ «Ռեալից» հրաժարվելը հեշտ չէ, ես ինքս դա արեցի քսան տարի առաջ՝ Հռոմում մնալու համար։
Կարևոր է հիշել, թե որտեղից եք դուք։ Նա խելացի որոշում կայացրեց մնալ Փարիզում»,- մեջբերում է Տոտիին RMC Sport-ը: