Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ մտադիր է երկարաձգել պայմանագիրը «արքայական ակումբի» հետ։
Այս մասին հայտնում է ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ես դեռ չեմ երկարաձգել պայմանագիրս «Ռեալի» հետ, բայց չեմ վարվի այնպես, ինչպես Մբապեն։ Եվ ես ակնկալում եմ, որ ակումբն ինձ հետ ևս այդպես չի վարվի»,- ասել է Մոդրիչը։
Մոդրիչի գործող պայմանագիրն իսպանական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։