«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կարծում է՝ Իսպանիայում fair-play-ի կանոններն ավելի խստապահանջ են, քան այլ երկրներում/
«Fair-play-ի կանոններն Իսպանիայում շատ խիստ են, չափազանց պահանջկոտ, եթե համեմատենք այլ երկրների հետ: Սա ևս մեկ մինուս է, որը պետք է շտկել: Բայց մենք սովոր ենք հաղթահարել խոչընդոտները»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Forbes-ը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների ցանկը: Կատալոնական թիմը գլխավորել է այդ ցանկը՝ 4,76 մլրդ եվրո: