Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն մեկնաբանել է հարձակվող Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու և Արքայական ակումբ չտեղափոխվելու որոշումը։
Ամբողջ մրցաշրջանի ընթացքում ԶԼՄ-ները հայտնում էին, որ 23-ամյա ֆրանսիացու կարիերայի ամենահավանական շարունակությունը Մադրիդի «Ռեալն» էր, սակայն նա որոշեց մնալ Փարիզում՝ պայմանագիր կնքելով մինչև 2025 թվականը։
«Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է, իսկ Մադրիդը լավագույն քաղաքն է ապրելու համար։ Բայց ամեն մեկն իր կարծիքն ունի, և եթե Մբապեն որոշել է մնալ ՊՍԺ-ում, ապա սա նրա ընտրությունն է։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
2021/22 մրցաշրջանում Կիլիանը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 39 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։