Իսպանիայի Լա Լիգայի 2021/22 մրցաշրջանում խփելով 27 գոլ՝ Կարիմ Բենզեման իր կարիերայում առաջին անգամ դարձավ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու։
Ավելին, սա առաջին դեպքն է, երբ ֆրանսիացի խաղացողը դառնում է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու:
Ընդհանուր առմամբ Բենզեման այս մրցաշրջանում Արքայական ակումբի կազմում մասնակցել է 45 հանդիպման և դրաձել 44 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ:
34-ամյա հարձակվողը «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից: Ֆրանսիացին Մադրիդ էր տեղափոխվել «Լիոնից»։