Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը հայտարարել է թիմից հեռանալու մասին։
56-ամյա մասնագետը «Աթլետիկը» գլխավորում է 2021 թվականի հունվարից։
Նշանակումից հետո Մարսելինոյի գլխավորությամբ թիմը հաղթեց «Ռեալին» և «Բարսելոնային»՝ նվաճելով Իսպանիայի Սուպերգավաթը։
Ավարտված մրցաշրջանում «Աթլետիկը» զբաղեցրել է 8-րդ տեղը Լա Լիգայում՝ չնվաճելով եվրոպական մրցաշարերի ուղեգիր: