Լուիս Սուարեսը կարծում է, որ Կարիմ Բենզեման պետք է հաղթի «Ոսկե գնդակը»:
— Ո՞ւմ եք երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
— Ես երկրպագում եմ «Բարսելոնային», «Լիվերպուլին», «Ատլետիկոյին», այն թիմերին, որոնցում խաղացել եմ… Բայց «Չելսիի» դեմ խաղում Բենզեմայի երկրորդ գոլից հետո ես ծափահարեցի նրան, քանի որ հիանում էի նրա խաղով: Որպես ֆուտբոլասեր․․․
— Պե՞տք է արդյոք Բենզեման ստանա «Ոսկե գնդակը».
-Այս մրցաշրջանի համար՝ այո: Բայց ինձ համար «Ոսկե գնդակը» միշտ պետք է լինի Լեո Մեսսիինը, քանի որ նա լավագույնն է աշխարհում։ Բայց այս տարին նրանը չէր,- ասել է «Ատլետիկոյի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվողը Cadena SER-ին: