Լա Լիգայի վերջին՝ 38-րդ տուրում «Կադիսը» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Ալավեսին»։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց Չոկո Լոզանոն։ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ապաքինվել է վնասվածքից,սակայն «Կադիսի» հայտացուցակում այս անգամ էլ չէր ընդգրկվել։
Այսպիսով, Հարոյանի թիմը վաստակեց 39 միավոր և մրցաշրջանն ավարտեց 17-րդ հորիզոնականում՝ պահպանելով տեղը Լա Լիգայում։ «Ալավեսը» 31 միավորով գրավեց վերջին տեղը և դուրս մնաց ուժեղագույնների խմբից։