Իսպանական Sport.es-ը հայտնում է, որ «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Արսենալ»:
Անգլիական ակումբը մտադիր է խաղացողին վարձավճարով վերցնել։
Ումտիտին այս մրցաշրջանում ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել։ Ձմռան վերջից մինչև գարնան կեսերը խաղացողը չէր կարողացել մասնակցել իր թիմի հանդիպումներին. Սամուելը ապաքինվում էր մատի վնասվածքից։
Սամուել Ումտիտիի պայմանագիրը կատալոնացիների հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է երկու միլիոն եվրո։