Հարձակվող Անտուան Գրիզմանը միջմրցաշրջանի ընթացքում չի հեռանա «Ատլետիկոյից»։ Ֆրանսիացին մադրիդյան ակումբում հանդես է գալիս վարձավճարով, նրա իրավունքները պատկանում են «Բարսելոնային»։
«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն ասել է, որ 31-ամյա հարձակվողը մնում է Մադրիդում։
«Ինձ համար Գրիզմանը աշխարհի լավագույն 3-4 խաղացողների թվում է։ Նա «Ատլետիկոյի» խաղացող է, պայմանագիր ունի, դրա համար էլ մնում է»,- Սերեսոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































