Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Լա լիգայի 38-րդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղի մասին։
«Ես շատ հպարտ եմ թիմով։ Սա շատ կարևոր ամիս էր մեզ համար։ Մենք Իսպանիայի չեմպիոնն ենք, բայց Չեմպիոնների լիգայի եզրափակչին լավ պատրաստվելու համար պետք է շարունակենք լավ խաղալ։ Թիմը պետք է ավելի շատ վստահություն ձեռք բերի։ Մենք խաղում ենք տանը և պետք է գոհացնենք մեր երկրպագուներին, ովքեր գալիս են մարզադաշտ, սա մեզ համար ամենակարեւորն է։ Պետք է փորձենք հաղթել «Բետիսին»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում CalcioNews24-ը։
«Ռեալ» — «Ռեալ Բետիս» հանդիպումը կկայանա մայիսի 20-ին։