Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» քամբեքների մասին։
«Շատ դժվար է բացատրել այն, ինչ տեղի էր ունենում «Բեռնաբեուում» Չեմպիոնների լիգայի երեկոներին, դա իսկապես կախարդական բան է:
Մենք երբեք չենք հանձնվում, մենք պայքարում ենք մինչև վերջ, քանի որ դա է սովորեցնում այս ակումբը՝ չհանձնվել:
Դժվար է բացատրել այդքան կախարդական երեկոները, հատկապես այս տարի: Հուսով եմ, որ այդպես կմնա ընդմիշտ»,- Խորվաթ ֆուտբոլիստի խոսքերն է հայտնում AS-ը: