«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է, որ ինքը ստիպված չի լինում ինչ-որ մեկի հետ քննարկել Կիլիան Մբապեի ապագան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվելու է Մադրիդ։
«Մենք սովորել ենք նման բաներին։ Կենտրոնացած ենք գործի վրա։ Մթնոլորտը շատ լավն է։ Այն, ինչ տեղի է ունենում թիմի սահմաններից դուրս, այն, ինչ խոսում են ուրիշները, մեզ վրա չի ազդում։
Ինձ ոչ ոք Մբապեի մասին չի հարցնում։ Ես ժամանակ եմ անցկացնում «Ռեալի» բազայում, իմ մեքենայի մեջ ու տանը։ Երբեմն Մադրիդում գտնվող լավ ռեստորաններ եմ այցելում։ Բայց ոչ ոք ինձ նման հարցեր չի տալիս։ Ես միայն Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին եմ մտածում»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում ESPN-ն։