«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լենգլեն հայտնվել է «Տոտենհեմի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Տրանսֆերը կարող է տեղի ունենալ արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին հաջորդ մրցաշրջանում հույսը չի դնում 26-ամյա ֆրանսիացու վրա։
Լանգլեն իսպանական թիմում է 2018 թվականից: