Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան ասել է, որ իր կյանքի ամենատխուր պահը կապված է Լուկա Մոդրիչի հետ։
«Ատլետիկո Մադրիդի» երկրպագուն Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան հիշել է խորվաթ ֆուտբոլիստի գոլային փոխանցումը Չեմպիոնների լիգայի 2013/14 թթ. 93-րդ րոպեին: 0:1 հաշվի ժամանակ Լուկան անկյունային իրացրեց, որից հետո Սերխիո Ռամոսը հավասարեցրեց հաշիվը։ Լրացուցիչ ժամանակից հետո «Ռեալը» հաղթեց 4-1 հաշվով։
«Մոդրիչը ոչ միայն հիանալի խաղացող է, այլև մարդկային մեծ որակներ ունի։ Նա վաստակել է համընդհանուր հարգանք։
Նա մի օր ինձ ասաց, որ իր կյանքի ամենաերջանիկ պահն իմ կյանքում ամենատխուրն է եղել։
Կցանկանայի, որ այդ անկյունայինը երբեք տեղի չունենար, բայց ես ուրախ եմ, որ դու իրացրիր այն, դու արտացոլում ես բոլոր սպորտային արժեքները»,- ասել է Մարտինես-Ալմեյդան Marca Legend Awards-ի ժամանակ: