Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան կատակով պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին հարցին։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ֆրանսիացի հարձակվողը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն:
«Մբապե՞․․․ Նա ինձ ասաց, որ տեղափոխվում է «Ատլետիկո», — Մարտինես-Ալմեյդայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշենք, որ Մարտինես-Ալմեյդան «Ատլետիկոյի» երկրպագու է։