Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ուկրաինացին դժգոհ է «սերուցքայինների» կազմում իր կարգավիճակից, քանի որ բավարար խաղային պրակտիկա չի ստանում։
Լունինը «Արքայական ակումբ» էր տեղափոխվել 2018 թվականին։ Դարպասապահի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ լրանում է 2024 թվականին։
23-ամյա Լունինը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է չորս հանդիպման, որոնց ընթացքում բաց է թողել չորս գնդակ։ Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է երկու միլիոն եվրո։