Կիլիան Մբապեն կհայտարարի իր ապագայի մասին մինչև հաջորդ շաբաթվա վերջ։
Ինչպես հայտնում է As-ը, հարձակվողը ՊՍԺ-ից հեռանալու մասին կհայտարարի մայիսի 28-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ։
Մայիսի 21-ին ՊՍԺ-ն կընդունի «Մեցին» Լիգա 1-ի 38-րդ տուրի շրջանակում. ըստ աղբյուրի՝ այս խաղը ֆրանսիացու համար կլինի վերջինը փարիզյան թիմի կազմում:
Մբապեն տեղափոխվում է «Ռեալ», սակայն մադրիդյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու մասին կհայտարարի Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ խաղից հետո։