«Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Ըստ աղբյուրի՝ պաշտպանը ցանկանում է հեռանալ «Սևիլիայից»։
Կունդեն նախորդ մրցաշրջանում կարող էր տեղափոխվել «Չելսի», սակայն իսպանական ակումբը տրանսֆերի դիմաց պահանջել էր 90 միլիոն եվրո, որը «ազնվականները» չէին տվել։
Նշվում է, որ կատալոնական ակումբը հետաքրքրված է նաև «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի ծառայություններով։