«Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը հաղորդել է, որ նա կհեռանա «Արքայական ակումբից»։
«Նա հեռանում է «Ռեալից», իսկ ինչ վերաբերում է Ուելսին, տեսնենք, ամեն ինչ կախված կլինի նրանից՝ թիմը դուրս կգա՞ ԱԱ-2022, թե՞ ոչ։ Այդ ժամանակ էլ որոշում կկայացվի»,- գործակալի խոսքերն է փոխանցում Record-ը։
-Ամենայն հավանականությամբ, Գարեթը կվերադառնա Անգլիա՞։
-Կարծում եմ՝ այո, բայց նախ տեսնենք՝ Ուելսը դուրս կգա՞ աշխարհի առաջնություն։