«Բարսելոնայի» ու Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է ամռանը փոխել ակումբը: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ կատալոնական ակումբը դիտարկում է ամռանը գերմանացի դարպասապահին վաճառելու տարբերակները:
Դարպասապահը մրցաշարի սկիզբը բաց էր թողել ծնկի վնասվածքի պատճառով, և ակումբի ղեկավարությունն այնքան էլ գոհ չէ նրա ելույթներից:
Տեր-Շտեգենը «Բարսելոնայում» է 2014-ից: