«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Մարկ Նոբլի մասին «Վեսթ Հեմի» նկատմամբ 2:2 հաշվով ոչ-ոքիից հետո։ 35-ամյա ֆուտբոլիստն իր վերջին հանդիպումն է անցկացրել ակումբի կազմում, իսկ վերջում չի կարողացել զսպել արցունքները։
«Ես հիանում եմ այս տեսակի ֆուտբոլիստներով: Նրա ամբողջ կարիերան այստեղ է՝ իր տանը՝ «Վեսթ Հեմում»:
Քանի տարի, քանի խաղ… Ցավոք, սա կարող է լինել վերջին դեպքերից մեկը, որը մենք տեսնում ենք համաշխարհային ֆուտբոլում, երբ խաղացողը մնում է ամբողջ կարիերան մեկ ակումբում:
Հուսով եմ, որ նա կարող է մնալ ֆուտբոլում, քանի որ նրա ձեռք բերած գիտելիքները անհավանական կլինեն անգլիական ֆուտբոլի, Պրեմիեր լիգայի, «Վեսթ Հեմի» համար… «Մանչեսթեր Սիթիի» անունից շնորհավորում եմ նրան՝ անհավանական երկար կարիերայի համար»,- մեջբերում է Գվարդիոլային Talk Sport-ը: