Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, ով վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայից», հաջորդ մրցաշրջանում կշարունակի հանդես գալ «Ատլետիկոյի» կազմում: Այս մասին հայտարարել է մադրիդյան ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոն։
«Գրիզմանը կմնա այստեղ, նա կշարունակի խաղալ «Ատլետիկոյում» հաջորդ մրցաշրջանում։
Փողը խնդիր չէ, երբ և՛ ակումբը, և՛ խաղացողը ցանկանում են շարունակել իրենց համագործակցությունը»,- ասել է Սերեսոն Movistar-ին:
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆրանսիացին «Ատլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: