Կարլո Անչելոտին «Կադիսի» հետ հանդիպումից հետո խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին։
Իտալացի մասնագետը հայտարարել է երկու խաղացողների՝ հանդիպմանը մասնակցելու մասին։
«Ռոդրիգոն և Վալվերդեն կխաղան «Լիվերպուլի» դեմ: Նրանք խաղալու են։ Վալվերդեն պետք է ավելի շատ աշխատի իր հարվածների վրա, նա ունի լավ հարվածներ:
Եթե Նաչոն ապաքինվի, ապա ես հաճելի գլխացավանքի մեջ կհայտնվեմ։ «Ռեալում» կարող է խաղալ ոչ միայն տասնմեկ խաղացող. նրանք շատ ավելին են»,- մեջբերում է Անչելոտիին Mundo Deportivo-ն:
Կիրակի օրը Մադրիդի «Ռեալը» չհաղթեց «Կադիսին» (1-1). թիմը երկու շաբաթ առաջ նվաճել է Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը։