Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի արտագնա խաղում «Սևիլիան» ոչ-ոքի խաղաց «Ատլետիկոյի» հետ։
Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։ «Սևիլիան» վաստակեց 67 միավոր և մեկ տուր առաջ ապահովեց մրցաշարային աղյուսակում 4-րդ հորիզոնականը, որը թիմին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր է տալիս։ ՉԼ-ի խմբային փուլում Իսպանիան կներկայացնեն նաև «Ռեալը», «Բարսելոնան» և «Ատլետիկոն»։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ալավեսը» հյուրընկալվելիս պարտվեց «Լևանտեին»՝ 1:3: Բասկյան ակումբը 31 միավորով տեղափոխվեց աղյուսակի վերջին հորիզոնական և կորցրեց էլիտար դիվիզիոնում մնալու մաթեմատիկական հնարավորությունները։
«Լևանտեն» ևս հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Սեգունդայում։