Կարիմ Բենզեման մեկնաբանել է Ֆրանսիայի ֆուտբոլային միությունից մրցանակ ստանալը:
Մադրիդի «Ռեալի» հարձակվողը ճանաչվել է արտասահմանում հանդես եկող մրցաշրջանի լավագույն ֆրանսիացի խաղացող։
«Ես շատ ուրախ եմ, սա միշտ հպարտության առիթ է։ Այս մրցանակը դժվար է նվաճել, շատ լավ խաղացողներ կան։ Դարձե՞լ եմ այն հարձակվողը, որի մասին երազում էի։ Ես կարծում եմ՝ այո։ Վիճակագրությունն ինձ համար ամենակարևորը չէ։ Փորձում եմ օգնել թիմին գոլ խփել։
Իհարկե, ես երազում եմ «Ոսկե գնդակի» մասին, բայց այն կստանամ, եթե թիմի շահերը վեր դասեմ իմ շահերից»,- ասել է Բենզեման։