Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը Լա լիգայի 37-րդ տուրի «Կադիսի» հետ խաղում 11 մետրանոց է հետ մղել։ Հանդիպումը կայացել է մայիսի 15-ին և ավարտվել 1:1 հաշվով։
Լունինը 61-րդ րոպեին թույլ չտվեց Ալվարո Նեգրեդոյին գոլ խփել։ Այսպիսով, Լունինը 23 տարեկան 93 օրական հասակում դարձել է «սերուցքայինների» ամենաերիտասարդ դարպասապահը, ով Լա Լիգայում 11 մետրանոց է հետ մղել, հայտնում է Opta-ն։
Հիշեցնենք, որ Լունինը «Ռեալի» խաղացող է դարձել 2018 թվականին Այս մրցաշրջանում ուկրաինացի դարպասապահը Լա լիգայում անցկացրել է ընդամենը 2 հանդիպում և բաց թողել 2 գնդակ։
Մադրիդի «Ռեալը» 37 տուրից հետո ունի 85 միավոր։ «Արքայական ակումբը» ժամանակից շուտ դարձավ Իսպանիայի չեմպիոն 2021/22 մրցաշրջանում։