«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ կցանկանար ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին վերադառնա ակումբ:
Deportes Cuatro-ի լրագրող Դավիդ Իբանեսը Լապորտային հարց է տվել. «Կցանկանա՞ք, որ Մեսսին վերադառնա»: «Այո, իհարկե», — ասել է ակումբի նախագահը:
Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի օգոստոսին։ Մինչ այդ նա իր ողջ կարիերան անցկացրել է կատալոնական ակումբում։
Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։