Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը Լա Լիգայի տնային վերջին հանդիպումից հետո չի կրողացել զսպել իր էմոցիաները։
Մայիսի 15-ին «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում «Ատլետիկոն» 37-րդ տուրի շրջանակում ոչ-ոքի խաղաց «Սևիլիայի» հետ (1:1): Սուարեսը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու խաղաց 65 րոպե, որից հետո նրան փոխարինեց Մաթեուշ Կունյան։
Հանդիպումից հետո տեղի ունեցած հրաժեշտի արարողության ընթացքում ուրուգվայցին չի կարողացել զսպել արցունքները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սուարեսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի մադրիդյան ակումբը։
35-ամյա հարձակվողը Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2020 թվականի աշնանից։ Թիմի կազմում անցկացրած 81 խաղում ուրուգվայցին դարձել է 34 գոլի հեղինակ։