Լա լիգայի 37-րդ տուրում «Բարսելոնան» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Խետաֆեի» հետ։ Խաղից հետո իր մեկնաբանություններն է տվել կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Չավին։
«Մենք միշտ ուզում ենք հաղթել, բայց ոչ-ոքին մեզ ծառայություն մատուցեց։ Մենք հասանք այն նվազագույն շեմին «Բարսելոնայի» համար՝ կխաղանք Իսպանիայի Սուպերգավաթում։
Հիմա կարող ենք ամփոփել։ Մենք մեծ թռիչք գործեցինք։ Ես տիտղոսը նվաճելու հույսեր ունեի, բայց մենք դրան չհասանք։
Պիտի մյուս մրցաշրջանում աշխատենք։ Պետք է ջանք գործադրել։ Բայց նաև ուզում ենք ցույց տալ, որ կարող ենք հաղթել «Վիլյառեալին»։
Մյուս մրցաշրջանում պիտի տիտղոսի համար պայքարենք։ Պիտի լավ պատրաստվենք ու մրցունակ լինենք»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։