Լա լիգայի 37-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Կադիսին» ու ձեռքից բաց թողեց հաղթանակը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը արդեն 5-րդ րոպեին բացեց մադրիդցիների ֆուտբոլիստ Մարիանո Դիասը, բայց 37-ին Սոբրինոն հավասարեցրեց այն, իսկ 61-րդ րոպեին Նեգրեդոն չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոցն ու առաջ մղել տանտերերին։ Խաղի հետագա ընթացքում գոլեր չարձանագրվեցին։
Այս խաղից հետո «Ռեալն» 85 միավոր ունի ու արդեն ապահովել է երկրի չեմպիոնի կոչումը։ «Կադիսը» 36 միավորով 18-րդ տեղում է։
Տուրի մյուս խաղում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Խետաֆեին»։ Թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասը՝ 0-0:
Այս խաղից հետո «Բարսելոնան» 73 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Խետաֆեն» 39 միավորով՝ 14-րդը։
Տուրի 3-րդ խաղում Մադրիդի «Ատլետիկոն» ընդունել էր «Սևիլյային»։ Այս խաղը ևս ոչ-ոքի ավարտվեց՝ 1-1։
Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեցին տանտերերը․ աչքի ընկավ Խիմենեսը։ «Սևիլյայի» կազմում հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Էն-Նեսիրին հավասարեցրեց հաշիվը՝ փրկելով իր թիմին պարտությունից։
Այս խաղից հետո «Ատլետիկոն» 68 միավորով 3-րդն է, իսկ «Սևիլյան» 67 միավորով՝ 4-րդը։